Երեւանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումը:

«Բյուջեն առայժմ պատրաստ չէ: Բոլոր հանձնաժողովների նիստերին մասնակցել ենք, քննարկել ենք, որոշ հարցերի կողմ ենք քվեարկել, որոշներին՝ դեմ, բայց ընդհանուր առմամբ բյուջեն պատրաստ չէ»,-ասաց նա:


Քաղաքապետ Հայկ Մարությանը քվեարկության դրեց առաջարկը, որին կողմ քվեարկեց ընդամենը ավագանու 7 անդամ, դեմ էր 41-ը: