«Իրավունք» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժ դարձած Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը:
Իսկ ամեն պատի տակից իրենց մասին, որպես ընդդիմություն գոռացող, նրանց մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 պատգամավորով շատ հանգիստ նեղը կգցի ԲՀԿ-ին:
Մեր աղբյուրների համաձայն՝ այս հարցը խիստ անհանգստացնում է բոլորին, քանի որ ԲՀԿ-ի ծանր հրետանի համարվող Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և այլք, որոնք նախկինում աշխատում էին ամբողջ խմբակցության փոխարեն, այսօր չեն պատրաստվում «կուրծք ծեծել» մյուսների համար, որպեսզի ցույց տան, որ անփոխարինելի են, իսկ Գ. Ծառուկյանն անարդար է վարվում իրենց հետ:
Մեր հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը, որպեսզի խորհրդարան գնան ոչ թե 8 բանիմաց պատգամավորով, այլ գոնե 15:
Այսպիսով, առաջիկայում կարող են լինել ինքնաբացարկներ նաև ԲՀԿ-ում:
Հետաքրքրական է, որ այդպիսի որոշման Գագիկ Ծառուկյանը եկել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: