Համացանցում երեկ ասեկոսեներ էին տարածվել, որ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։
Դիմահարդարը Ինստագրամի իր էջում պարզաբանում է տվել այս թեմայով և հայտնել, որ լուրերը համապատասխանում են իրականությանը։
«Շատ շատերն ինձ անձնական նամակ են գրում հարցերով և մեղադրանքով, որ մենք ամուսնալուծվել ենք։ Դա ճիշտ է։ Ես ձեզ շատ եմ խնդրում, որպեսզի չգրոհեք հարցերով։
Դա անձնական է։ Մենք պետք է ինքներս հասկանանք իրավիճակը, և դուք չեք որոշելու` մենք ճի՞շտ ենք վարվել, թե՞ ոչ։
Սա անձնական է, բավական է, գրոհել»,– մեկնաբանել է Գոհարը։
Հիշեցնենք, որ Գոհարն ու Վահիկն ամուսնացել են 2016 թվականի նոյեմբերի 19–ին։
Զույգն իր հարսանիքը կազմակերպել էր Հայաստանում։ Այն երկար քննարկվեց իր շքեղությամբ։