Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերում մշտապես հետաքրքիր հրապարակումներ է կատարում: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

 

Սիրված երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում նրա որդին գրկել է իրեն, իսկ ջերմ լուսանկարին կից նա գրել է․ «Ամենակարեւորը»։

Ավելի վաղ Սիրուշոն միկրոբլոգի իր էջում տեսանյութեր էր հրապարակել եւ երկրպագուներին ուրախացրել գեղեցիկ կատարմամբ։

Տեսանյութերից մեկին կից նա գրել էր. «Մենք աշխատում էինք ծրագրի վրա, երբ հասկացանք, որ արդեն Սուրբ ծննդյան նախօրեն է եւ ձայնագրեցինք այս երգը ձեզ համար»։