Ժամեր առաջ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել Հայաստանում տարածված ադրբեջանական կարագի մասին։
Նա լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ու գրել հետեւյալը.
«Ամանորյա անակնկալ այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է եւ ըստ իս, նաեւ վտանգավոր հենց հայերի համար։
Կոչ եմ անում նկատելիս անմիջապես ուղիղ եթեր անել ու ընթացքում վաճառողին բացատրել, որ սրա վտանգավոր հետեւանքներն անասելի չափերի են, իսկ կա արդյոք եկամուտ, դա արդեն թող վերավաճառողն ինքը որոշի»: