Մենք հաճախ ենք նախընտրում երթևեկել մետրոյով, քանի որ դա համարվում է ամենաանվտանգ փոխադրամիջոցներից մեկը: Եվ հետո մետրոյով երթևեկելիս մենք մի պահ կտրվում ենք քաղաքի թոհ ու բոհից: Հենց դա է, որ շատերին ստիպում է ընտրություն կատարելիս կանգ առնել հենց մետրոյով երթևեկելու վրա: Այդ իսկ պատճառով լինում են ժամեր, երբ մետրոյին սպասողների թիվը շատանում է` ստեղծելով մեծ ամբոխ: Չի բացառվում, որ այդ ամբոխի մեջ մտնելով մեզանից ցանկացածը կարող է կորցնել իրեն և հայտնվել մետրոյի ռեյսերի վրա: Արդյո՞ք դուք գիտեք ինչ պետք է անել հայտնվելով ռեյսերի վրա: Այս հրահանգները տեսնելով դուք արդեն պատրաստ կլինեք այդ դժվարին միջադեպից անվնաս դուրս գալուն:
Ինչ չի կարելի անել:
Մի փորձեք ձեր ուժերով դուրս գալ, քանի որ մետրոյի պլատֆորմայի տակ գտնվում է ռեյսերի միացումները, իսկ դրանց միջով անցնում է հոսանքի հզոր լարում, որը մարդու համար կորող է մահացու լինել:
Եթե տեսադաշտում չի երևում մետրոն, պետք է ռեյսերի մեջտեղով վազել մետրոյի ընթացքի ուղղությամբ մինչև այն տեղը, որտեղ կանգ է առնում առաջին վագոնը: Այդ ամբողջ ընթացքում չենք մոռանում բարձր ձայնով օգնություն կանչել, որպեսզի ադմինիստրացիան տեղեկացնի մետրոյի վարորդին միջադեպի մասին:
Իսկ եթե մետրոն արդեն երևում է և հաստատուն արագությամբ ընթանում է ձեր ուղղությամբ, պետք է առանց խուճապի մատնվելու պարկել ռեյսերի մեջտեղում տեղակայված գոգավորության մեջ և ձեռքերով ծածկել գլուխը:
Ռեյսերի կոնստրուկցիան այնպիսին է, որ այդ գոգավորության բարձրությունը` հատակից մինչև մետրոյին հասնելը կազմում է 0.5մ, այդ իսկ պատճռով, եթե ամեն ինչ ճիշտ եք արել ուրեմն անվնաս դուրս կգաք այդտեղից:
Նայեք այս տեսանյութը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար և մի գուցե մի օր սա փրկի, ինչ որ մեկի կյանքը: