Երգչուհի Սիրուշոն երեկ տոնում էր ծննդյան 32-ամյակը, ինչի առիթվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Նրա հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը, ջերմորեն շնորհավորել էր դստերը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՇԽԱՐՀ բալա»,- գրել էր Հրաչյա Հարությունյանը։

 

Սիրուշոն Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ծննդյան լավագույն նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են իրեն։ «Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ…

 

Այս շրջանում եւս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս… Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»,- Instagram-ում հրապարկված լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։