ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019թ. առաջին նորակոչիկները: Այստեղ է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նշենք, որ ձմեռային զորակոչի ընթացքում` հունվարի 8-ից մինչև զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան կայցելեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ձմեռային զորակոչի անցկացման կարգում լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես կհեռարձակվի առցանց և ծնողներին հնարավորությունկստանան հարեւան սենյակից հետեւելու դրա ընթացքին: