Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից», եթե «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը տեղափոխվի լոնդոնյան ակումբ, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ 25-ամյա իսպանացու տեղափոխության դեպքում Մխիթարյանը կարող է վերջնականապես կորցնել տեղն «Արսենալի» մեկնարկային կազմում: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 2014/15թթ. մրցաշրջանում Դենիս Սուարեսի հետ աշխատել է իսպանական «Սեւիլիայում»: Իսպանացի մասնագետն անձամբ է շահագրգռված Սուարեսի տրանսֆերով եւ «Արսենալի» ղեկավարությանը կոչ է արել նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտքի կոտրվածքից: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը մարզումները կվերսկսի փետրվարին: