Երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, շնորհավորել է կնոջ ծննդյան օրը։
Instagram-ում Լեւոն Քոչարյանը Սիրուշոյի հետ համատեղ լուսանկար է տեղադրել։
«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»,- լուսանկարը մակագրել է Լեւոն Քոչարյանը՝ օգտագործելով աշխարհ չկա առանց քեզ։
Հիշեցնենք՝ Սիրուշոն Ծաղկաձորից լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ ծննդյան լավագույն նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են իրեն։ «Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ… Այս շրջանում եւս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս… Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ:
Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»,- Instagram-ում հրապարկված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։