Չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, հայտարարում է, որ իր որդին Լոնդոնում է սովորել, պարզվում է, նրա որդին՝ ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ 30-ամյա Դավիթ Սեդրակյանը, 2010թ. ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոց եւ ներկայումս տարկետման մեջ է, գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.
«Այս մասին գրված է քաղաքապետարանի կայքի նրա կենսագրականում։ Ի դեպ, չնայած երիտասարդ տարիքին, Դավիթ Սեդրակյանը բավական լուրջ բիզնեսներ ունի։ Նա արտադրական, առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ 100% բաժնետերն է։ Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ եւ «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության բաժնետերն է»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):