Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ բարկանում է, սակայն կենդանակերպի այս 5 նշանները չափազանց զգայուն են և կարող են շատ շուտ կորցնել ինքնատիրապետումը։

Ցուլ

Ցլերը համառ են և փոխզիջման չեն գնում։ Երբ նրանք բարկանում են, ոչինչ չեք կարող անել։ Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի նրանք հանգստանան։ Սովորաբար այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները անտեղի չեն բարկանում, նրանք տանել չեն կարողանում այն մարդկանց, որոնք հունից հանում են իրենց։

Առյուծ

Առյուծները շատ դրամատիկ են և վստահ են, որ իրենք միշտ իրավացի են։ Նրանք երբեք բաց չեն թողնում սկանդալ սարքելու հնարավորությունը։ Նույնիսկ եթե Առյուծը գիտակցի իր սխալ լինելը, երբեք չի խոստովանի և առաջինը ներողություն չի խնդրի։

Կարիճ

Կարիճները կարողանում են վիճել առանց ձայնը բարձրացնելու։ Նրանք հիշաչար են, և եթե ձեզ թվում է, որ դուք հաշտվել եք, իմացեք՝ Կարիճն ամեն ինչ հիշում է։

Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորի նշանի տակ ծնվածներն ամենաբարին են, սակայն եթե նրանք բարկանան, պայթում են զայրույթից։ Որոշ ժամանակ հետո նրանք կարող են անկեղծ ներողություն խնդրել իրենց պահվածքի համար։

Այծեղջյուր

Այծեղջյուրը շատ պատասխանատու է։ Սովորաբար նրանց մոտ էմոցիոնալ բռնկում շատ հազվադեպ է լինում։ Բայց երբ զայրույթը հաղթում է, նրանք պատրաստ են քննադատել բոլորին։ Երբ բարկացած են, հակված են շրջապատի մարդկանց մեղադրել բոլոր խնդիրների մեջ։