«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ-ում հակասությունները խորանում են ծերերի ու երիտասարդների միջեւ: Արդեն իրար մեղադրում են հանրային հարթակներում միմյանց դեմ աշխատելու, իրար դեմ պատվերներ իջեցնելու մեջ:

Հիմա էլ հակասությունը ծագել է Էդուարդ Շարմազանովի շուրջ, որի դեմ «Ես զզվում եմ Շարմազանովից» ֆեյսբուքյան շարժումը եւս վերագրում են մյուս թեւին եւ կարծում են, որ դա սկիզբ է առել այն պահից, երբ պարզվել է, որ Շարմազանովը մեկնելու է Հունաստան` մասնակցելու իշխող կուսակցության համագումարին եւ ներկայացնելու է ՀՀԿ-ն:

Քանի որ այցը ոչ թե խորհրդարանական, այլ կուսակցական գծով է եղել` ՀՀԿ արտաքին կապերի, այսինքն՝ Աշոտյանի կողմից կազմակերպված, այցի մասին ԱԺ ղեկավարությունը, ի դեմս Հովիկ Արգամիչի, տեղյակ չի եղել: Ըստ երիտթեւի՝ տեղեկանալուց հետո էլ սկսվել են վերջին գործընթացները:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում