Հնդակական` Jagran.com, կայքում հոդված է լույս տեսել, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են Փնջաբ նահանգից 35 հոգուց` յուրաքանչյուրից 800.000 րուփի (մոտավորապես 6.400.000 դրամ) վերցրել, Պորտուգալիա տեղափոխելու խոստումով։
Խաբեությամբ տեղափոխել են Հայաստան, որտեղ փակի տակ սոված են պահել, հաճախ ծեծել, այնուհետեւ խաբվածների ընտանիքներից 400.000 րուփի (մոտավորապես 3.200.000 դրամ) պահանջել, որ հետ ուղարկեն Հնդկաստան։ 35-ից 30-ին հետ են ուղարկել, սակայն 5 հոգի՝ 1 աղջիկ և 4 տղա դեռ Հայաստանում են։
Նյութի աղբյուր՝ yelaket.am