«Շատ վտանգավոր էր բանակում բջջային հեռախոսներ թույլատրելը, թշնամին մասնագետներ ունի, որոնք նստած են այնտեղ և ամեն ինչ արձանագրում են»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց նախկինում ՀՀ Պաշտպանության փոխնարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Հարցին՝ այն հեռախոսները, որոնք ունեն մինլիմալ հնարավորություններ, դրանք էլ են վտանգավո՞ր, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ շատ հեշտ է որսալ ցանկացած տիպի հեռախոսի հաճախականությունը և լսել խոսակցությունը․
«Միակ հեռախոսները, որոնք անվտանգ են, դրանք լարային հեռախոսներն են, մնացած բոլոր հեռախոսները անկախ նրանից միայն զանգելու ու զանգ ստանալու համար են, թե ունեն նաև այլ հնարավորություններ, դրանց հաճախականությունը շատ հեշտ է որսալ»։
Հարցին՝ սա սխա՞լ որոշում էր, նա պատասխանեց․ «Իմ կարծիքով սա շատ սխալ որոշում էր, պետք է ուրիշ տարբերակ գտնել, քանի որ դիրքերից զանգելը շատ վտանգավոր է»։ Եզրափակելով խոսքը՝ Կոմանդոսը նշեց․ «Բոլորն էլ, ովքեր ծառայում են, ուզում են իմանալ, ո՞նց են ընտանիքի անդամները, առողջությունը ո՞նց է, արդյո՞ք ամեն ինչ նորմալ է։ Իմ ասածը շատ ցավալի կլինի զինվորների ծնողների համար, բայց անվտանգության համար իհարկե այս կապը անհրաժեշտ չէ»։