Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով վերջերս է մայր դարձել, հանդես է եկել գեղեցիկ կերպարում ու կոչ արել սովորել շնորհակալ լինել ամենի համար, ինչ արդեն ունես։

Intagram-ում տեղադրված լուսանկարում երգչուհին փայլուն, ուսը բաց զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ «Սովորիր շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ արդեն ունես, երբ անդադար ջձգտում են ամենն, ինչ ցանկանում ես»,- մեկնաբանություններում անգլերեն լեզվով գրել է Քրիստինեն։

 

Ավելի վաղ երգչուհին որդու լուսանկարներն էր հրապարակել։ Երգչուհին Instagram-ի էջում տեսանյութ էր հրապարակել, որում ներառված են իր եւ փոքրիկ որդու՝ Արեգի լուսանկարները։ «Սիրելիներս:

Այս տարին իսկապես խորհրդանշանակ էր ինձ համար։ Ես երջանիկ եմ, որ իմ կյանքի ամենակարեւոր պահին կողքիս եղաք, որ կիսեցիք իմ ուրախությունը եւ բարի գալուստ մաղթեցիք իմ տղային՝ Արեգիս։

Ձեր բարի խոսքերով, աղոթքներով ու մաղթանքներով դուք ինձ դարձրիք առավել երջանիկ։
Մաղթում եմ, որ կատարվեն Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու Ձեր տները միշտ լցված լինեն արեւով։ Շնորհավոր Նոր Տարի»,- մեկնաբանություններում գրել էր Քրիստինե Պեպելյանը։