Վերաքննիչ քրեական դատարանում գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ինքնաբացարկ են հայտնել գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանին.
Դատական նիստն ընդմիջվել է, դատավորը հեռացել է խորհրդակացական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ այսօր քննվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։