Ազգային ժողովի փոխնախագահների ընտրությունների արդյունքները ամփոփվել են: Ըստ այդմ, ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը բաժին հասավ ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին:
ԱԺ հաշվիչ հանձնաժմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 132 պատգամավորներից 109-ը: Դեմ է քվեարկել 20 պատգամավոր:
Լենա Նազարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ՝ 3: Եվս երեք քվեաթերթիկ անվավեր է եղել:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԲՀԿ-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Նա ստացել է 108 կողմ ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը՝ ստացել է 19 կողմ ձայն:
Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: