Այս օրերին բացի անցյալում տեղի ունեցածից մեր ռազմավարական «դաշնակիցը» տալիս է մեկ մլն արժողությամբ զենք դաշնակցին սպառնացող երկրին և դրանք այնպիսի զենքեր են, որոնք նույնիսկ Ռուսաստանը չի կիրառում: Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը, և հիշեցրեց, որ նման դեպք տեղի է ունեցել նաև 1920թ., երբ Ռուսաստանը ռազմական օգնություն ցույց տվեց Թուրքիաին, և որի հետևանքով հարձակում եղավ հայերի վրա: «Փաստորեն յուրաքանչյուր քաղաքացու համար հատկացվել է 500 դոլարի զենք»,- նշեց նա՝ ավելացելով որ այդ սպառնալիքի տակ է թե հենց նոր ծնված երեխան, թե մենք բոլորս: Ըստ Հայրիկյանի՝ ոչ թե մտահոգիչ է տրամադրված զենքի քանակը, այլ մեր բոլորի անտարբերությունը: «Եթե ինձ վրա կրակած չլինեին, ես դառնայի նախագահ, ինչ որ քայլեր արված կլինեին»,- հայտարարեց նա: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ԱԻՆ նախագահը նշեց. «Պետք է ահազանգ հնչեցվեր ու դաշնակցական հարաբերությունները սառեցվելու հայտարարություն արվեր և նույնիսկ պայմանանգրերից դուրս գալու որոշում ընդունվեր,-նշեց նա՝ ավելացնելով, որ եթե դա չի անում իշխանությունը, ապա պետք է անի ընդդիմությունը: «Դա առաջին քայլն է, որ ես ուզում եմ անել»,- եզրաափակեց Հայրիկյանը:
Եթե ես դառնայի նախագահ, ինչ որ քայլեր արված կլինեին. Հայրիկյան
