Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին միջազգային այցերից մեկը պետք Իրան կատարի: Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ոչ մի լուրջ այցելություններ եւ քննարկումներ չեն եղել:
«Հայաստանում իշխանության վերջնական ձեւավորումից հետո անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կարեւորում է հայ-իրանական հարաբերությունները: Շատ կարեւոր է ընդունել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերքը եւ Իրանի հետ համագործակցության լայն շրջանակով հարցերի շուրջ բանակցություններ սկսել»,- նշեց փորձագետը:
Հարցին՝ ինչի՞ հետ է կապված Սիրիայից զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ որոշման կապակցությամբ Իրանի պասիվ արձագանքը, Գոհար Իսկանդարյանը պատասխանեց, որ Թեհրանը լուրջ չի ընդունում Վաշինգթոնի խոսքը: «Սրա հետ կապված ուշագրավ են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համացանցում հրապարակված վիրավորական բառերը՝ ուղղված ինչպես ԱՄՆ նախագահին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ նախապատվություն չի տա որեւէ մեկի շահերին՝ քամահրելով սեփական շահերը:
«Մասնավորապես՝ Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Սիրիայից կհեռանա միայն այն դեպքում, երբ կլուծվեն Սիրիայում գոյություն ունեցող խնդիրները»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Նա դա պատճառաբանել էր Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հաղթելու հանգամանքով: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ 2 հազար մարդ թվաքանակով զորքերի դուրսբերումը կտեւի 60-ից մինչեւ 100 օր:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					