Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ անցնող շաբաթվա իրադարձություններին, նշելով, որ շատ կարևոր ձեռքբերումներ եղան:

«Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում էին և իրենց հետ կային  պատկառելի պատվիրակություն և այս շաբաթվա ընթացքում այդ առումով ունեցանք շատ դրական առաջընթաց` հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»,-նշեց նա:

Ըստ Հ. Բաբուխանյանի` մյուս կարևոր իրադարձությունը նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստանում գտնվելու արդյունքն էր:

Նրա խոսքերով` այս առումով զարգանում է հայ-եվրոպական հարաբերությունները:

«Երկրի նախագահը մի շարք կարևոր հայտարարություններ արեց հայ-ռուսական, հայ-լեհական և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ կապված»,-նշեց ՍԻՄ նախագահն ավելացնելով, որ մեր երկրում շատ արագ է զարգանում արտաքին քաղաքականությունը:

Անդրադառնալով Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, Հ. Բաբուխանյանը նշեց, որ դա նորություն չէ և այդ պայմանագիրը կնքված է եղել 2011թ և մեր պատկան մարմինները գիտեին այդ մասին: Այս առումով Հ. Բաբուխանյանը հայտարարեց. «Վտանգ` թե արտաքին, թե ներքին առումով մեզ չի սպառնում»: