ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական ՀՀ դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52.000 ՀՀ դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72.000 ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52.000 ՀՀ դրամին համարժեք:

2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

 


Առաջարկում ենք նաև
16/01/19 12:45Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու՝ Պաշտպանի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ
07/01/19 19:34Դիտավորությամբ մեկ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
07/01/19 17:01Բռնակոթ գյուղում որդու կողմից հոր սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ մանրամասներ
29/12/18 15:01«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
17/12/18 12:27Արցախում զինծառայողի՝ աչքի շրջանում ստացած հրազենային վնասվածքի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատախազություն
08/12/18 22:29Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ
08/12/18 12:46Հրազդանում ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
02/12/18 22:59ՊՆ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ
29/11/18 11:00Առերևույթ յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրեական գործ
28/11/18 23:31Խոշտանգման հոդվածով ընթացիկ տարում հարուցվել է մեկ քրեական գործ և դատի տրվել մեկ անձ
26/11/18 17:30Վաչագան Ղազարյանը կասկածվում է փողերի լվացման մեջ. հարուցվել է քրեական գործ
25/10/18 22:03Հարուցվել է քրեական գործ 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ
19/10/18 16:13Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
18/10/18 14:25Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ
08/10/18 19:11Առերևույթ կոռուպցոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
Ամենադիտված
16:4325-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի ...
15:49Շմայսը՝ ԱՄՆ մեկնելու, նոր պատգամավորների «հար...
17:59Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթիներում» «Նիկոլ...
18:04Փաշինյանի կարևոր նախազգուշացումը
18:00Փաշինյանի մտերիմ ընկերն այժմ էլ ԱԺ-ում «աթոռ ...
13:25Թալանել են Հյուսիսային պողոտայում գործող «Օքթ...
12:28Պատրաստ եմ սիրով աշխատել. Զառա Բաթոյանը՝ նախա...
14:48Քրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար...
15:22Սպանություն Լոռու մարզում
16:42Համայնքապետն ու իր եղբայրը խայտառակ արեցին-թո...
17:04Վստրեչի Ապերի գործը կարճվեց
11:30Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատը. ՈՒՂԻՂ
17:44Վարչապետի ասածն օրենք է. այլևս փողոց չեն փակի...
14:26Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե 3 բանի...
22:39TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկա...
21:45Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A...
14:47«Կեղծ օրակարգի» ռիսկերը. ո՞ր ստվերային գործըն...
12:18Գագիկ Ծառուկյանն իտալացի գործընկերոջ հետ հիմն...
13:00Դիսկոմֆորտ չեք զգո՞ւմ. Մարուքյանը՝ Հայրապետյա...
20:04Ջերմաստիճանը կնվազի
Լրահոս
14:19Էջմիածին քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
14:10Մանե Թանդիլյանը դժվարացավ նշել` Աժ-ում ընդդիմության համար որ պաշտոնն է կարևոր
14:07Սյունիքի փոխմարզպետը՝ Հունան Պողոսյանի տեղը զբաղեցնելու մասին
14:05Էդմոն Մարուքյանի ակնարկի և ՄԻԵԴ-ի որոշման կապը
14:02Արարատ Միրզոյանը՝ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին
14:00Լյովա Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել
13:48Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
13:35Չհայտարարված այց կենտրոնական հավաքակայան
13:15Ալյուրի շուկայում գնի բարձրացում կա․ ՏՄՊՊՀ
13:05Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք. Արմեն Սարգսյան
12:49Կենտրոնական բանկը պետք է հաշվետու լինի ԱԺ-ին. Մանե Թանդիլյան
12:33Արամ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
12:26Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը
12:26Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
12:23Ազգային ժողովում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահերի ընտրության փակ քվեարկությունը
11:58Ես չեմ սխալվել՝ Ձեզ կողմ չքվեարկելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Սիսակ Գաբրիելյանը՝ Մանե Թանդիլյանին (տեսանյութ)
11:57Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը
11:24Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
10:50Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
10:38Վարդենյաց լեռնանցքը փակ է
10:03Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ
09:55Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են». «Ժողովուրդ»
09:44«Հրապարակ»․ Նազենի Ղարիբյանը նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարար կնշանակվի՞
09:32«Իրատես». Նոր խորհրդարանի հին բարքերը
09:19«Ժողովուրդ». Վալերի Մեժլումյանը նոր մարտավարություն է մշակել
09:11«Ժողովուրդ». Լուրջ վիճաբանություն ԲԴԽ-ում
08:58«Ժամանակ». Զոհրաբյանը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ
08:51«Իրատես». Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել»
08:47«Հրապարակ». Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան
08:44«Ժամանակ». Հավակնում է Գլխավոր դատախազի պաշտոնին
08:08«Հրապարակ». Արամ Հարությունյանը սահմանը հատելը կարող էին կանխել
23:25Հայաստանն ու Կորեան խրախուսում են փոխադարձ ներդրումները
22:04Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
21:34Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին
20:23Եվրախորհրդարանն ընդունած բանաձևում սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին
20:04Ջերմաստիճանը կնվազի
17:44Վարչապետի ասածն օրենք է. այլևս փողոց չեն փակի. կփորձեն խնդիրն այլ ձևով լուծել
17:39Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի
17:21Միքայել Մելքումյանը Հայաստանի համար գազի այլընտրանքային մատակարարումների անհրաժեշտություն է տեսնում
17:04Վստրեչի Ապերի գործը կարճվեց
16:55Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գևորգյան
16:47Թող իրենք ներս գան, նոր կխոսենք մեզ տուն ուղարկելու մասին. Ալեն Սիմոնյան
16:42Համայնքապետն ու իր եղբայրը խայտառակ արեցին-թողեցին Երանոսյաններին
16:18ՔԿ-ն զինծառայողին մեղադրանք է առաջադրել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար
15:45Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան
15:22Հասունացել է 18 տարեկաններին առաջնագծից հանելու հարցը. Անդրանիկ Քոչարյան
15:08Դավիթ Անանյանը պետք է իր դիպլոմները շպրտի, Աստվածաշունչ կարդա. ավտոներկրողների բողոքի ակցիան
14:48Քրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար է տվել Փաշինյանի խորհրդականին. Politik.am
14:42Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
14:30Զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ. Անդրանիկ Քոչարյան
Ողջ լրահոսը...>