Դիետոլոգները կազմել են ամենաօգտակար և համեղ ամառային խմիչքների ցանկը:
- Կաթ: Կովի և այծի կաթը հարուստ է սննդարար և օգտակար նյութերով: Հայտնի է, որ ի տարբերություն դեղօրայքաների «կաթի կալցիումը» մարսվում է 97%-ով:
- Կակաոն ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար: Նրա բաղադրիչները արգելակում են օրգանիզմի ծերացման գործընթացը և ավելի քան երկու անգամ պակասեցնում դիաբեթի և սրտամկանայաին համակարգի աշխատանքի խախտումների վտանգը:
- Տոմատի հյութ փրկում է սրտի և անոթային հիվանդություններից: Այն պարունակում է ուժեղ անտիօքսիդանտ լիկոպին, որը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Տոմատի հյութը նաև օգնում է հաղթահարել ստրեսի բացասակայն հետևանքները: Լոլիկի հյութը նաև օգնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ազատվելուն:
- Կանաչ թեյ պարունակում է օգտակար վիտամինների մի ամբողջ համակարգ, ինչպես նաև անտիօքսիդանտներ: Այն օգնում է արագ նյութափոխանակությանը և իջեցնում է շաքարի քանակը արյան մեջ:
- Տաք շոկոլադ բարձրացնում է օրգանիզմի տոնուսը:
- Նարինջի հյութը հարուստ է C վիտամինով, որը ակտիվացնում է իմունային համակարգը: Այն համարվում է նաև հակաքաղցկեղային և արյունաստեղծ միջոց, սակայն պետք է հաշվի առնել նրա բարձր թթվայնությունը, որը բացասական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա: Այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել ձողիկ:
- Մեկ այլ ցիտրուսային հյութ գրեյպֆրուտի հյութը օգտակար է համարվում հիպերտոնիայի դեպքում: Այն լավացնում է ախորժակը, հանում է հոգնածությունը և օրգանիզմից դուրս բերում վնասակար խոլեստերինը:
Պետք չէ նաև մոռանալ սովորական ջրի մասին, որը ամենալավն է հագեցնում ծարավը: Համարվում է, որ օրական պետք է խմել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ: