Ամերիկյան հոգեբանները հայտարարել են, որ որոշ մարդիկ ունակ չեն սիրելու։ Մասնագետները բացատրել են, որ խոսքը ոչ թե զգայական վիճակի մասին է, այլ ուրիշի հանդեպ նրա վերաբերմուքի։
Հետազոտության հեղինակները նշում են, որ մարդկանց բնորոշ է այս մտքից հրաժարվելը, քանի որ բոլորը սիրում են մտածել, որ յուրաքանչյուրի սրտում սեր կա, սակայն այն քնած է։
Սակայան փաստերը վկայում են, որ ոչ բոլորը կարող են սիրել։
Օրինակ՝ ծնողները կարող են չսիրել իրենց երեխաներին, և այդ փաստը նրա կյանքի ողջ ընթացքի վրա կթողնի իր ազդեցությունը։ Մասնագետները նշում են, որ մարդիկ հաճախ մի շարք պայմաններ են դնում այս զգացմունքը փորձարկելու համար։ Օրինակ, եթե շատ վեճեր չլինեին, կլիներ շատ գումար։
Հոգեբանները բացատրում են, որ, վերջիվերջո, նրանք ուղղակի չեն սիրում, որովհետև ունակ չեն սիրելու։ Այս պատճառով նրանք խորհուրդ են տալիս չտանջվել կեղծ կասկածներով, որ «բավականին լավը չենք եղել, որպեսզի սիրո արժանանանք»։
Ըստ նրանց՝ իրականությունն այն է, որ ոչ ոք մեղավոր չէ, և կան մարդիկ, ովքեր իրոք չեն կարողանում սիրել։