Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: «Դատարանը Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգեց, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժեց»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը:

Դատարանի որոշմանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ասելով, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել: Իսկ ՄԻԵԴ ուղարկվելիք բողոքը կվերաբերվի նաև քաղբանտարկյալի հանգամանքին:


Տեսանյութը՝ Aysor.am-ի