Microsaft բանակցություններ է անցկացրել Nokia Corp- ի հետ և մոտ էին այն բանին, որ ավարտվեին ամերիկյան համակարգչային ծրագրերի հսկայի կողմից բջջային հեռախոսների արտադրող ֆինական կազմակերպությունից բիզնեսի ձեռք բերմամբ: Կազմակերպությունը նկատելի առաջընթաց է արձանագրել բանակցությունների ժամանակ, սակայն արդյունքում դադարեցվել են:
Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ վերջնական գնի հարցի շուրջ, ինչպես նաև Noki-ի շուկայական դիրքի պատճառով, որը հետ է մնում իր մրցակիցներ Apple և Samsung Electronics կազմակերպություններից: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:
Պարզ չէ, թե արդյոք ինչքան է ուզել Nokia-ն իր բիզնեսի համար: Անցած տարի բջջային հեռախոսների արտադրության համար ծախսվել է կազմակերպության եկամուտի կեսից ավելին, որը կազմել է 30,2 մլրդ դոլար: Nokia-ի շուկայական գինը Ամերիկայում անցնում է 14 մլրդ դոլարը:
Հիշեցնենք, որ Microsoft և Nokia ավելի քանի երկու տարի է գործընկերներ են, այն բանից հետո, որ ֆինական կազմակերպուևթյունը համաձայնվեց օգտագործել Microsoft-ի արտադրության Windows Phone-ը իր սմարթ հեռախոսներում: Միևնույն ժամանակ ամերիկյան կազմակերպությունը միլիարդ դոլարներ է ծախսել Nokia-ին մարքեթինգի և ծրագրովորման մեջ: