Խոյ եւ Խեցգետին
Խոյերն ազնիվ են ու ուղիղ, նրանք սովոր են իմպուլսիվ քայլերի դիմել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են շատ բան հասցնել եւ չեն ուզում զուր ժամանակ վատնել։
Այս ամենը չափազանց է Խեցգետինների համար։ Նրանք զգացմունքային են, ցանկանում են, որ իրենց երես տան եւ հոգ տանեն իրենց մասիին։ Խոյերն այդ ամենի համար համբերություն չունեն։ Կենդանակերպի այս նշանների հարաբերություններում չափից շատ խնդիրներ են առաջանում։
Ցուլ եւ Աղեղնավոր
Առաջին հայացքից կարող է թվալ, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համապատասխանում են միմյանց։ Ցուլերն ու Աղեղնավորները լավ ընկերներ են, սակայն երբ ընկերական հարաբերությունները վերաճում են ռոմանտիկ հարաբերությունների, լուրջ խնդիրներ են առաջանում։
Աղեղնավորի հետ հարաբերությունների դեպքում Ցուլերն այդպես էլ չեն կարողանում ստանալ կայունությունն ու անվտանգության զգացումը, որի կարիքն այդքան ունեն։ Աղեղնավորները սիրում են ազատությունը, չեն սիրում պարտականություններ, ինչի հետեւանքով չեն ցանկանում կապված լինել հարաբերություններով։
Երկվորյակներ եւ Կույս
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարող են խենթացնել միմյանց, եթե ռոմանտիկ հարաբերություններ սկսեն։ Նրանք այնքան տարբեր են ու անհամատեղելի, որ չեն կարող նույնիսկ ընկերներ լինել։
Երկվորյակները քմահաճ են, թափթփված, չեն փայլում ծրագրման եւ կազմակերպման կարողություններով։ Այս ամենը Կույսերին անտանելի զայրացնում է։ Երկվորյակներին կատաղության է հասցնում Կույսերի ձանձրալիությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրականում չափազանց տարբեր են։
Առյուծ եւ Կարիճ
Առյուծների եւ Կարիճների հարաբերությունները նման են հանուն իշխանության պայքարի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են վերահսկողություն եւ իշխանություն։ Նրանք ցանկություն չունեն զիջելու եւ չեն կարող փոխզիջման հասնել։
Թե Առյուծները, թե Կարիճները ցանկանում են, որ ամեն բան այնպես լինի, ինչպես իրենք են ցանկանում։ Նրանք միշտ տարբեր ցանկություններ են ունենում, եւ ոչ ոք ընդառաջ գալու ցանկություն չունի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարկավոր են հասկացող զուգընկերներ, ովքեր կարողանում են ենթարկվել։
Այծեղջյուր եւ Ջրհոս
Առաջին հայացքից թվում է, թե նրանք իդեալական զույգ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, պրագմատիկ, գիտեն՝ ինչպես լուծել խնդիրները։ Խնդիրն էլ հենց այն է, որ նրանք չափազանց նման են, ինչը դուր չի գալիս նրանց։
Թե Այծեղջյուրները, թե Ջրհոսները պետք է հարաբերություններ կառուցեն կենդանակերպի այլ նշանների ներկայացուցիչների հետ։ Նրանք կարիք ունեն զուգընկերոջ, ով կկարողանա հավասարակշռել կյանքը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ արագ ձանձրացնում են միմյանց, քանի որ չափազանց նման են։
Կշեռք եւ Ձկներ
Կշեռքները սիրում են գոհացնել, Ձկները՝ երազել։ Նրանք չեն կարողանում ռեալ դիտարկել իրողությունները եւ լուծել բոլոր խնդիրները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են լավ ընկերներ լինել, բայց ոչ զույգ։