Մեր այսօրվա զինված ուժերը մեծաքանակ են, մենք ստիպված ենք բանակը պահելու՝ ունենալով համապատասխան մարտահրավերներ: Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապագայում ինչպիսի բանակ են ուզում։
«Մենք պետք է ունենանք բոլոր միջազգային չափանիշներով բնակչությանն անհամաչափ բանակ: Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ եւ ժամկետային պարտադիր զինծառայության, եւ պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը շարունակենք ու բարելավենք: Այլ տարբերակ չունենք: Այսօր պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ»,– ասաց Դավիթ Տոնոյանը: