ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար սակագինը չբարձրանա: «Բանակցություններն ընթացքի մեջ են, որևէ նոր բան չեմ արող ասել: Գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսել ենք... Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար՝ օպտիմալացում, վերահաշվարկ, կորուստների վերանայում և այլն»,- ասել է փոխվարչապետը:
Հիշեցնենք՝ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, չնայած սահմանին թանկացման, սպառողների համար գազի գինը չի փոխվի։