Ասում են, որ ծուլությունն առաջընթացի խթանիչն է, քանի որ այն մարդկանց ստիպում է ցանկացած առաջադրանքի համար գտնել ամենաարագ և պարզ լուծումը։ Եվ եթե մինչև հիմա չգիտեք, թե ինչպես լուծել որոշ մանր խնդիրներ, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Եթե ցանկանում եք հաշվել, օրինակ, 50-ի 68%-ը , ապա հիշեք, որ դա նույնն է, ինչ 68-ի 50%-ը։ Այս կանոնն աշխատում է բոլոր դեպքերում։

Չիպսերի տուփերի մեջ կարելի է սպագետտի պահել։

Եթե դուք ճանապարհորդում եք ընտանիքով, ապա մեկ ճամպրուկի մեջ մի դասավորեք ընտանիքի մեկ անդամի բոլոր իրերը․ եթե ճամպրուկը կորչի, ապա այդ մարդը չի մնա առանց փոխարինող հագուստի։

Ականջակալները չխճճելու համար այն տեղադրեք ամենափոքրիկ գրպանում։

Ձուն ջարդեք հարթ մակերեսի վրա․ այդպես դուք ստիպված չեք լինի ափսեի միջից հանել ձվի կեղևի մնացորդները։

Եթե դուք որևէ ֆիլմ եք հավանել և ցանկանում եք նմանատիպ ֆիլմ գտնել, ուշադրություն դարձրեք պրոդյուսերի անվանը․ սովորաբար նրանց բոլոր ֆիլմերը միանման են լինում։


Որպեսզի ձուն հեշտ մաքրվի, եռացող ջրի մեջ մեկ կտոր կիտրոն գցեք։

Օնլայն գնումների ժամանակ ուշադրություն դարձրեք 3 աստղ ունեցող գնահատականներին․ որպես կանոն, 5 աստղ դնում են պատվերով, իսկ 1 աստղ դնում են մրցակիցները։