Linda Farrow բրենդը սիրվել է նորաձևության սիրահարների կողմից արևային ակնոցների անհավանական մոդելներ առաջարկելու համար: Ներկայացնում ենք նոր' 2013թ.-ի «սրտային» արևային ակնոցների հավաքածուն:

Այս ամառ Linda Farrow-ն բելգիացի մոդելյոր Ուոլտեր Վան Բեյրենդոնկի հետ համատեղ որոշել են ուրախացնել համարձակ նորաձևության սիրագարներին սրտաձև արևային ակնոցների հավաքածուով: Արևային ակնոցները սրտաձև են, իսկ ացետատից «ապակիներն» ունեն երկնագույն, նարնջագույն, մանուշակագույն և մոխրագույն երանգներ:

Հավաքածուի մեջ մտնում են 4 զույգ ակնոցներ դասական սպիտակ և սև շրջանակներով, ինչպես նաև դեղին և մարջանագույն: Հարմարավետության համար ակնոցներն ունեն քթի համար բարձիկներ, որոնք կրելու ընթացքում կվերացնեն ցանկացած անհարմարություն:

 

Աղբյուր` LADYNEWS.am