Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 31-ի նիստում որոշեց տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամների:

Ըստ այդմ, մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:


Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը,Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը:

Մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:

Վերը նշված քաղաքացիները հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: