ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան ՝ հրավիրում եմ Ձեզ Վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոն Լայերտին բացատրելու ,թե ինչու՞ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի,իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերում :
Դավիթին բացատրելու ,թե հանուն ում ՞ ինքը կորցրեց ոտքերը և թե ինչու՞ այսօր պետությունը իրեն համար պրոթեզներ չի կարողանում գնի,բայց Ձեզ միլիոնների հասնող պարգևավճարներ է շնորհում:
Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ ,որպեսզի նրանց պատասխան տաք ,թե ինչու՞ նրանք այսօր ձեռք չունեն,իսկ պետությունը Ձեր նման ղեկավարների ձեռքը չի բռնում :
Հրավիրում եմ լսելու արդեն 35 տարեկան այն տղերքի հարցերը,որոնք ուղեղային կաթվածի պատճառով Ձեզ մոտ մանկամիտի տպավորություն կթողեն,բայց նրանց տված ամեն մի հարցը ,Ձեր տված պատասխաններից ավելի խելացի ու ռեալ կթվա :Հրավիրում եմ գոնե կես ժամ լուռ նայելու այս տղերքի աչքերի մեջ:
Հրավիրում եմ նաև դիրքեր ,ամենասուր տեղերում կանգնելու թշնամու դիմաց կանգնած զինվորի կողքին,որպեսզի լսեք նրա սրտի աշխատանքը,զգաք նրա կարոտը և մի պահ վերադառնաք իրական կյանք , և եթե Աստված տա հակառակորդի մի փամփուշտ էլ այդ պահին դիպչի Ձեր ուսին , երևի այդ ժամ գոնե մեկ վարկյան զգաք ՝ նման տղերք ունեցող երկիրը Ձեր նման ղեկավար ունենալու իրավունք չունի :
Արեենց
Ֆեյսբուք՝ Սուրեն Արեենց