Հարուստները նույնպես լալիս են: Հոնկոնգի մի մեծահարուստ պատրաստ է  տալ իր ողջ հարստությունը, որպեսզի ինչ-որ մեկը ամուսնանա իր դստեր հետ:  Մտածելով, որ դա երբեք տեղի չի ունենա, Սեսիլ Չաոն իր ապագա փեսային պատրաստ է  տալ 65 միլլիոն դոլար: Այս մասին հայտնում է news.nnn.ru –ն:

Նրա 33-ամյա դստեր ողջ խնդիրն այնն է, որ նա ուղղակի  հոմոսեքսուալ է  և վերջերս հայտարարել է իր ընկերուհու հետ նշանադրության մասին:  Միայն այն բանից հետո, երբ միլլիարդատերն իմացավ այդ մասին, հայտարարեց «նվերի» մասին:  Այդ կերպ նա ցանկանում է  կառուցել աղջկա երջանկությունը: Աղջիկը ստացել  է  բազմաթիվ  առաջարկություններ`  աշխարհի տարբեր վայրերի փեսացուներից:

Աղջիկը  խոստովանել է, որ չի զայրանում հոր արարքի վրա: Այդ կերպ նա ուղղակի ցույց է  տալիս իր սերը դստեր հանդեպ, դրանում վստահ էր Գիգի Չաոն: 

Հետաքրքիր է, որ նրա հայրը, ով կարողացել է  ձեռք  բերել  մեծ  հարստություն, անձամբ ոչ մի անգամ չի եղել ամուսնացած:

 

Լուսանկարը` svadba-msk.ru