Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող այգու նախկին աշխատակիցներին ասաց Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը:
«Աշխատակիցների աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- ասաց Սարգսյանը:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները` այգում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց դեպքերի պատճառով:
Սարգսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, և բոլոր բարձրաձայնված խնդիրները հստակ լուծումներ են ստանալու:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					