Բրիտանացի գիտնականները հայտարարել են, թե հայտնաբերել են քաղցկեղի առաջացման պատճառները: Այս մասին մենք իմանում ենք health.mail.ru-ից:
Ինչպես նրանք հայտնում են, քաղցկեղի առաջացմանը 40 տոկոսով նպաստում են դեպրեսսիան և ծխելը: Իսկ դեպրեսսիայի և վատ սովորության միաձուլումը` կրկնակի վտանգ է ներկայացնում: Հաջորդ պատճառը սննդակարգում թարմ մրգերի և բանջարեղենի բացակայությունն է և` ավելորդ քաշը:
Դեպրեսսիան և վատ սովորությունները իսկական պատուհաս են աշխարհի համար: Հենց նրանց է պատկանում ոչ միայն քաղցկեղի առաջացման հիմնական մեղավորությունը, այլև` սրտին, անոթային, նյարդային և մարսողական համակարգերին վնաս հասցնելը: