«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն Պարգև սրբազանը, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Վարդգես Բաղրյանը, Ռոմելա Դադայանը, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց մերձավորները։
Օրինակ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը և, վերջապես՝ Բակո Սահակյանի կինը։
Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ արցախյան էլիտան իր զորակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: