Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարգարյան նրբանցք թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարենրի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակում հայտնաբերվել է Ա. Խ.-ի (1941 թ.) դին: