Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ. այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` նշելով, որ նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար:
Նա տեղեկացրել է, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ զինված միջադեպի՝ 1995 թվականին ծնված բնակիչը Շանթ Մանուկյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է:
Նա մեղադրվում էր «Պարտեզ» ռեստորանում խուլիգանություն կատարելու մեջ: