Մոսկվայի կենտրոնում՝ Նիկիտսկի զբոսայգում գտնվող բնակելի շենքերից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի մասին:
3 մարդ վիրավոր է, 42-ին հաջողվել է փրկել:
Հրդեհին բարդության բարձր մակարդակ է տրվել: Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմել է 750-1000 քառակուսի մետր:
Հաղորդվում է նաև, որ Նիկիտսկի զբոսայգում գտնվող համար 12 շենքը կառուցվել է 1912թ-ին և մշակութային ժառանգության օբյեկտ է համարվում: Շենքի մոտակայքում է գտնվում Արևելքի պետական թանգարանը: