Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության տարիքային սահմանափակումներ՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի համար 60 տարեկան՝ 3 տարի երկարացնելու հնարավորությամբ: Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, որին կցվում են՝
1) Ոստիկանության պետի տեղակալներ ազատելու մասին վարչապետին ուղղված ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է պաշտոնից ազատման ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:
2) Ոստիկանության պետի տեղակալներ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
Հիմա նայեք ներքոհիշյալ անձի վերաբերյալ տեղեկատվությանը, որը վերցված է ոստիկանության police.am կայքից: Աղասի Կիարկոսյանի 63 տարին լրացել է դեռ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, էլ չասենք, որ նա պաշտոնին նշանակվել է խախտումով, քանի որ նշանակման պահին եղել է 62 տարեկան՝ 60-ի փոխարեն: Աղասի Կիրակոսյանը շարունակում է պաշտոնավարել, եւ նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ հնարավոր չէր նման օրինախախտում:
Հիմա հարց. Ոստիկանությունում չկա՞ն երիտասարդ կադրեր, որոնք ունակ են աշխատելու, որ այս անխտիր բոլոր իշխանություններին անձնազոհաբար ծառայած եւ հետագայում նրանց ուրացած անձը օրենքի խախտմամբ շարունակում է ծառայել, վատնել պետական միջոցները: Ստացվում է, որ ոստիկանությունը բանի պիտանի չէ, եթե նրա վերջին հույսը սա է:
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՋԱՀԱՆԻ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 5-ին. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երեւանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը, 1989թ.` ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցը: 23.11.1976-01.10.1978թթ.` սովորել է ԽՍՀՄ ՆԳԲ Երեւանի ՄՄԴ-ում, 01.10.1978-09.07.1980թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկայնի ՆԳԲ ԱԳ տեսչության տեղամասային տեսուչ, 09.07.1980-12.12.1986թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկայնի ՆԳԲ միլիցիայի տեղամասային տեսուչ, 12.12.1986-01.01.1990թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ հասարակական կարգի պահպանության բաժանմունքի պետ, 01.01.1990-22.05.1991թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պետի տեղակալ, 22.05.1991-24.05.1993թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, 24.05.1993-14.03.1996թթ.` Երեւան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ, 21.10.1996-22.05.1997թթ.` ԱՎՎ անձնագրային հսկողության եւ արտոնագրային ծառայության բաժանմունքի պետ, 22.05.1997-12.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, 12.02.2008-01.12.2009թթ.` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ,
01.12.2009-21.12.2017թթ.` ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, 21.12.2017թ. ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն /սահմանային տարիքը լրանալու, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ/
22.12.2017-21.05.2018թթ.` ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի խորհրդական, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: