Երեւանում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել եւ փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, որոշ ժամանակ անց նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաեւ Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել:


Այս դեպքով էլ քննություն է տարվում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Աղբյուրը հայտնում է, որ տեղի ունեցածը արձանագրել են տեսախցիկները: Երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։