Հայ հայտնիներն Ինստագրամում նոր չելենջ են սկսել, որով կոչ են անում նշել Սուրբ Սարգիսը և տոնի առթիվ սիրո խոստովանություն անել իրենց կողակիցներին։
Հայկոն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու սիրո խոստոնավություն արել կնոջը` Անահիտ Սիմոնյանին.«Սեր եմ խոստովանում կնոջս` Անահիտին, իմ անփոխարինելի, տարօրինակ, ուրիշ աշխարհին!»,– գրել է նա։
Իր հերթին Հայկոն մարտահրավեր է նետել Սիրուշոյին, Հենրիխ Մխիթարյանին ու Գարիկ Մարտիրոսյանին։