Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլվուդյան ֆիլմերում մարմնավորած դերերով, հանդես է եկել շքեղ կերպարում։

Դերասանուհին, ով վերջերս նկարահանվել է «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմում, միջոցաման է մասնակցել Monique Lhuillier-ի երեկոյան զգեստով։ Անժելա Սարաֆյանը մինիմալիստական կերպար է ընտրել եւ որպես աքսեսուար օգտագործել է միայն սեւ գույնի պայուսակ։ Դերասանուհին նախապատվություն է տվել մեղմ դիմահարդարմանը։

 

Անժելա Սարաֆյանն ավելի վաղ լուսանկար էր տեղադրել «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմի անձնակազմի հայտնի անդամների հետ։ Նա լուասնկարում պատկերված էր դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։

Անժելա Սարաֆյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա համադրել էր սեւ տոպը, կապույտ, վերնազգետսը եւ վանդակավոր բաճկոնը։