Politik.am-ը գրում է․Օրերս հայտնի դարձավ, որոր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ում ավելի քան հինգը ժամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Մամուլի այս հրապարակումները ՀՔԾ-ից չհերքեցին, բայց և մանրամասններ հայտնի չդարձավ հանրությանը:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ նոր իշխանությունները Սերժ Սարգսյանին կալանավորելու քաղաքական որոշումն արդեն կայացրել են: Սարգսյանն ամենայն հավանականությամբ մոտ օրերս կկալանավորվի: Իհարկե նա երկար չի մնա կալանաքի տակ, բայց կփորձեն այս կերպ հերքել այն խոսակցությունները, ըստ որոնց նոր իշխանությունների համար Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ անձեռնմխելի: