ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 488.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.22 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.65 դրամ (նվազել է 2.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 247.15 դրամ, ոսկի՝ 20,620.1 դրամ, պլատին՝ 12,867.92 դրամ: