Օլյա Հակոբյանն արտաքինում նոր փոփոխություն է կատարել․ դերասանուհին մեջքի հատվածում դաջվածք է արել։ Պատկերը տարբեր սիմվոլիկաներից է կազմված, այդ թվում՝ լոտոս և մանդալա: Լոտոսը կյանքի, վերածննդի, կատարյալի ու գեղեցիկի խորհրդանիշն է: Այն ծաղկում է տիղմի մեջ, բայց կատարյալ է, իսկ ահա մանդալան դերասանուհու պարագայում խորհրդանշում է սեր ու երջանկություն։
Օլյան հասցրել է նոր կերպարում համարձակ ֆոտոշարք իրականացնել ու լուսանկարները հրապարակել Ինստագրամի իր էջում։ Հետևորդները գնահատել են Օլյայի գեղեցիկ դաջվածքն ու դրական արտահայտվել։ Նշենք, որ սա դերասանուհու առաջին դաջվածքն է։