ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Այս մասին նշել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,-նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում։
Թե առաջին և թե երրորդ նախագահներին հարցաքննելու վերաբերյալ լուրերը ՀՔԾ–ն հրաժարվում է մեկնաբանել։