«Երեկ «ՉԻ» խմբագրություն էին զանգահարել Վեդի քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհում էին, որ չեն ստացել կառավարության 2013 թվականի ծրագրով նախատեսված իրենց հասանելիք պարարտանյութը: Վերջիններս նշում էին, որ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն անձամբ է տնօրինել իրենց տրամադրված ողջ սելիտրան»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում. «Պարզվում է՝ Վեդիի քաղաքապետը պարարտանյութը տնօրինելով լուրջ բիզնես է սկսել: Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնացածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդեցիներին»: