Առաջին լուսանկարում «թավշյա» ինչ-որ նորաթուխ չինովնիկի կինն է, երկրորդում՝ Անգլիայի թագուհին։ Անհամեստության և համեստության վառ օրինակ։ Առաջին լուսանկարի տիկինը պետական պաշտոնյա չէ, սովորական քաղաքացի է, և նրա վրա չի տարածվում «պադավատային» որևէ ծառայություն։ Իսկ մյուս լուսանկարի կինը նշանավոր, հանրաճանաչ դեմք է, որ ինքն է իր ձեռքով բռնել անձրևանոցը...
Հիմա դառնանք մեր ոչխարներին։ Եթե նախկին հանցագործ վերնախավն իշխանություն էր բերել իր նման սրիկաներին, հանցագործներին, մոր ծիծ կտրողներին, խաչագողերին և ամեն կարգի տականքի, ապա Նիկոլի փողքից կախված, այսօր իշխանության է եկել նորին մեծություն չտես, սոված քաղքենին։ Ես չեմ ուզում կշեռքի նժարների վրա դնել և պարզել, թե սրանցից ով է ավելի վտանգավոր ու վնասակար։
Դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում, որովհետև ինձ համար ատելի է մշտապես ընտրություն կատարել վատթարագույնի և վատի միջև։ Ամեն դեպքում թե՛ առաջինից, թե՛ երկրորդից տուժում է քաղաքացին, ժողովուրդը, երկիրը։ Ես ատում եմ առաջիններին, իսկ այս վերջիններից՝ նորին մեծություն կամ ոչնչություն քաղքենիներից պարզապես զզվում եմ։
Հ.Գ. - Իմ այս գրառման համար պարտական եմ իմ ՖԲ ընկերներ Արա Հարությունյանին և Արևիկ Սաննի Վարդանյանին։
Ֆեյսբուք՝ Վարդգես Օվյան